Տիգրանակերտ
Ընդունված կարգի համաձայն Տիգրանը այստեղ բերեց Կիլիկիայի,Կապադովկիայի,Ասորիքի բնակիչներին:10-15տարվա ընթացքում բնակչության թիվը հասավ շուրջ 100000ի:Քաղաքը շրջափակված էր 25մետրանոց հաստաբեստ պարիսպներով,որոնց մեջ տեղադրվորված էին ախոռներ և այլ շինություններ:Արվարձանում կառուցվեց պալատը,շուրջը`լճեր,զբոսայգիներ,որսատեղեր ու մի հզոր բերդ:
Տիգրանակերտի զարթոնքը երկար չտևեց,քանի որ հռոմեացիներին հաջողվեց հանկարծակիի բերել հայկական կողմին`պաշարելով մայրաքաղաքը:Այդ ժամանակ թագավորը քաղաքում չէր:Սակայն նա 6000 հոգանոց մի զորամաս ուղարկեց,որին հաջողվեց անցնել հռոմեացիների պաշարման օղակը,ներխուժել քաղաք,վերցնել արքայի կանանոցն ու գանձերը:Շուրջ կես տարի քաղաքը հերոսաբար դիմակայում էր.պարիսպներից պաշարողական մեքենաների վրա նավթ էին լցնում ու այրում:Աշնանը Տիգրանը իր 80000անոց զորքով հասավ Տիգրանակերտի մատույցներին: Հռոմեական Լուկուլլոս զորավարին,այնուամենայնիվ,հաջողվեց օտարազգի բնակչության շնորհիվ ստանալ մայրաքաղաքը:Սրան հաջորդած շուրջ մեկդարյա ժամանակահատվախը հանգիստ էր քաղաքի համար:Բայց արդեն մ.թ.59թվականին հռոմեական մեկ այլ զորավար Կորբուլոնը ուղղվեց դեպի Տիգրանակերտ:Այս անգամ ևս օտարազգիները կատարեցին իրենց <<սև գործը>>`հանձնելով քաղաքը:
Մի քանի դար Տիգրանակերտը Մեծ Հայքի հարավային սահմանային Աղձնիքի բդեշխության կենտրոնն էր և կարևոր դեր էր խաղում երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում:
Ամենածանր հարվածը քաղաքին հասցրել է պարսից Շապուհ Երկրորդ արքան:Քաղաքը պաշարելու նրա առաջին փորձը ավարտվում է անհաջողությամբ:Նա այնպիսի ծանր պարտություն է կրում,որ ստիպված,իր զորքերի մնացորդները հավաքելով,վերադառնում է Մծբին:Ապա փորձում է խորամանկության դիմել և ասել,թե բարի նպատակներ ունի և <<ուղևորության նպատակով է ուզում գալ>>:Տարօրինակ է,բայց հայերը չեն հավատում:Իսկ Շապուհը հիշաչար էր ու հաջորդ անգամ պարսպաքանդ մեքենաներով է գալիս Տիգրանակերտը:Ամրակուռ պարիսպների մեջ պարսիկները ճեղքեր են բացում և հեղեղի պես ներխուժում քաղաք:Հայաստանի 387թվականի բաժանումից հետո քաղաքն անցնում է Հռոմին և կառուցվում են նոր պարիսպները:7րդ դարում այն արաբական տիրակալներ Շայբանիների ձեռքն է ընկնում,ովքեր կոչում են Մայաֆարիկի,Մուֆարկի:Իսկ մեզ մոտ կոչում էին նաև Մարտիրոսաց քաղաք,Մարտիրոսք,Նփրկերտ:10-րդ դարի երկրորդ կեսին արաբներին փոխարինեցին քրդերը,մասնավորապես Մրվանյանների ամիրայությունը:Սակայն Տիգրանակերոտում արաբներ էլ դեռ կային և շուտով այս երկու ազգերի ներկայացուցիչների միջև անախորժություններ սկսվեցին,որից հետ Ասողիկի`Ստեփանոս Տարոնեցու,վկայությամբ քաղաքաքում առավելապես հայեր մնացին:
1058-1059թթ.Տիգրանակերտում սաստիկ ձմեռ է լինում,ևՄատթեոս Ուռհայեցու խոսքերով 60օր ձյուն է գալիս:Այնքան ցուրտ էր,որ կենդանիները լցվում են քաղաքի փողոցները,իսկ մարդիկ սկսում են նրանց կերակրել:Շուտով քաղաքաբնակները իրենք են օգնության կարիք զգում,քանի որ խիստ ձմռանը հաջորդում է անանձրև գարունն ու երաշտը:Սրա հետևանքով <<սասատիկ սով սկսվեց և շատերը սովամահ եղան>>:Գրիգոր Մագիստրոսի կառավարման տարիներին Տիգրանակերտը հարավային Հայաստանի ամենամեծ քաղաքներից էր:
Բնակչությունը զբաղվում էր այգեգործությամբ,գինեգործությամբ,մեղվաբուծությամբ:Զարգացած էր երկաթագործությունը,քարագործությունը,պղնձագործությունը:Քաղաքի հետագա պատմությունը լի է դրամատիկ պահերով`կապված սելջուկ-թուրքերի,մոնղոլների կողմից պաշարման,ապա <<ազատման>>հետ:
Շուտով Տիգրանակերտը վերածվում էգյուղաքաղաքի,որը թուրքական տիրապետության ժամանակ Դիարբեքիրի փաշայության Միոֆարկին գավառի համանուն կենտրոնն էր:Այսօր էլ Թուրքիայի Ֆարկին գյուղի մոտ կարելի է տեսնել հին աշխարհի հռչակավոր քաղաքներից մեկի`Տիգրան Մեծի քաղաքի պարիսպների ու այլ շինությունների մնացորդներ:Հենց այստեղ էլ 1899թվականին հայտնի գիտնական Լեման-Հաուպտը հայտնաբերեց հունարեն մի արձանագրություն,որի օգնությամբ հնարավոր եղավ ապացուցել,որ դրանք Տիգրանակերտի ավերակներն են:Սա շատ կարևոր էր,քանզի թուրքերը իրենց բնավորության համաձայն այն վերագրում էին իրենց և ասում,թե դա Ամիդ-Դիարբեքիր քաղաքն է:Չնայած դա էլ մեր հիմնադրած քաղաքն է:

0 коммент.:
Отправить комментарий